24 02 2023

Ադրբեջանցիները գրում են, որ միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում․ Աբրահամյան

Ադրբեջանցիները գրում են, որ  միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է․

Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ:

Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:

Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ